ԼՂ-ից Հայաստան ժամանածների թիվը, վերջին տվյալների համաձայն, փոփոխության չի ենթարկվել. Հակարիի կամուրջը հատել է 100 625 անձ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Փոփոխվել է հաշվառվածների թիվը, այն 95.711 է, այսինքն՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը:
Հաշվառվածների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները՝ շուրջ 29 հազար:




























