Այս պահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է ժամանել Հայաստան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեցվ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Տեղահանված անձանց թիվն ավելացել է 7–ով»,–ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով` հաշվառվածների թիվը ևս ավելացել է և դարձել 96 940` ընդհանուր թվի գրեթե 97 տոկոսը։

Ինչ վերաբերում է ՀՀ բուժկենտրոններում բուժում ստացող անձանց, ապա այս պահի դրությամբ նրանց թիվը 324 է։ 114–ի վիճակը ծանր է, 15–ինը` ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժում ստանալ 8 երեխաներ։