ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է Իրանի զինված ուժերի գերագույն շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, կարևորել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ: 

Կողմերը կարևորել են խաղաղության հաստատումը տարածաշրջանում: