ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ) առգրաված մոտ 1,1 միլիոն փամփուշտ: Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Խոսքը 7,62 միլիմետր տրամաչափով փամփուշտների մասին է։ Դրանք  առգրավվել են իրանական  նավի կալանքի ժամանակ։ ԱՄՆ բանակը նշում է, որ զինամթերքը նախատեսված է եղել Եմենում հութիների շարժման համար: Հրաձգային զենքի փամփուշտների տեղափոխումը Ուկրաինա տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։