Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ կհաջողվի կազմակերպել բանակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Բրյուսելում։ Այս մասին նա լրագրողներին ասել է Գրանադայում, որտեղ տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովը։
«Հուսով եմ, որ կհաջողվի Բրյուսելում կազմակերպել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դա անհրաժեշտ է, որպեսզի համոզվենք, որ հակամարտությունը չի ընդլայնվի։ Բացի այդ, պետք է հասնել քաղաքական կայունության Հայաստանում»,- ասել է նա։
Բորելը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները չեն մասնակցելու Գրանադայում ընթանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովին։





























