Բաքուն պատրաստ է Երեւանի հետ Ադրբեջան-Հայաստան-ԵՄ եռակողմ ձեւաչափով բանակցություններին, որոնք տեղի կունենան Բրյուսելում, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Ադրբեջանը պատրաստ է Ադրբեջան-Հայաստան-ԵՄ եռակողմ ձեւաչափով հանդիպումներին, որոնք շուտով կկայանան Բրյուսելում»,- գրել է Հաջիեւը X սոցցանցի իր էջում։
Հաջիեւի խոսքով՝ ադրբեջանական կողմը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված հանդիպումից Ֆրանսիայի կանխակալ դիրքորոշման եւ այդ բանակցություններին Թուրքիայի մասնակցությանը համաձայն չլինելու պատճառով։ «Մենք կողմ էինք նաեւ Իսպանիայի մասնակցությանը՝ որպես հանդիպման ընդունող երկրի։ Ճիշտ չէ Բաքվի հրաժարումը ներկայացնել որպես Ադրբեջանի հրաժարում Հայաստանի հետ շփումներից կամ բանակցություններից»,- ընդգծել է Հաջիեւը։





























