ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաների թիվն ավելի քան 21 հազար է, նրանցից 6592 աշակերտ արդեն հաճախում է տարբեր դպրոցներ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Արագածոտնի մարզ՝ 329 աշակերտ

Արարատ` 1112

Արմավիր` 516

Գեղարքունիքի` 303

Լոռի` 352

Կոտայք` 1118

Շիրակ՝ 237

Սյունիք` 237

Վայոց Ձոր` 117

Տավուշի մարզ` 170

Երևան՝ 2201։

Նազելի Բաղդասարյանի խոսքով, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների դեպքում գործում է նոր կարգ. ուսուցիչները կուղերգվեն նախարարության կողմից և առանց մրցույթի կարող են համալրել թափուր տեղերը։ 

Ավագ բուժաշխատողների 273 թափուր աշխատատեղ կա, կրտսեր՝ 59։