Բրյուսելը «ցնցված» է [Ղարաբաղում] ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Նա հավելել է, որ Ալիեւի հետ հեռախոսով խոսել է երկու օր առաջ։ Միշելի խոսքով՝ զրույցի ընթացքում Ալիեւը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ։





























