Հնդկաստանը հետեւում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և հանդես է գալիս տարածաշրջանում իրավիճակը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու օգտին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին, մենք հետեւում ենք իրավիճակին և կոչ ենք անում կողմերին երկխոսության և դիվանագիտության միջոցով երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանում, ինչը կապահովի բոլոր խաղաղ բնակչության անվտանգությունը», - ասել է Բաղչին։