Գրանադայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` քննարկելով ԼՂ-ում էթնիկ զտումների հարցը:

Արարատ Միրզոյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ զրուցել են նաև Հայաստան- ԵՄ գործընկերության օրակարգային թեմաների և դրա հետագա ընդլայնման մասին։

«Ինչպես բոլոր հանդիպումներում, ուշադրության կենտրոնում էին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու այն պայմանները, որոնք ստիպել են հայերին լքել ԼՂ-ն։ Քննարկվել է տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը»,-գրել  է Միրզոյանը: