Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները, գրում է Mehr-ը։

Անդրադառնալով չորեքշաբթի օրը ԱՀ նախագահի հատուկ բանագնաց Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանը՝ իրանցի դիվանագետը X սոցիալական ցանցում գրել է, որ անվտանգությունն ու խաղաղությունը պետք է փոխարինեն լարվածությանն ու հակամարտությունը կովկասյան տարածաշրջանում։

Ընդգծելով Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտները հավասարակշռելու անհրաժեշտությունը՝ իրանցի դիվանագետն ասել է, որ Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները։

Անցած շաբաթ իր վերջին մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Իրանի օրակարգում են մի շարք հարցեր՝ Բաքվի հետ հարաբերությունների հետ կապված, այդ թվում՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան բացման վերաբերյալ: