Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներն ընդունվել են աշխատանքի՝ Արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ում և Հայաստանի «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախարարությունից:

Աշխատատեղեր առկա են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ՝ գրեթե բոլոր մարզերում:

Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությանը կից ներկայացված են նաև աշխատավարձերի չափերն ու այլ կարևոր տեղեկություններ:

Արդարադատության նախարարության և ենթակա մարմիններում առկա թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ՝ https://www.moj.am/article/3747: