Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «մոտ ապագայում» «3+3» ձևաչափով հանդիպման մասին։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հետ Ալիևի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանն է համագործակցության 3+3 ձևաչափի նախաձեռնողը ևմոտ ժամանակներս այս ձևաչափով հանդիպումների անցկացումը դրական քայլ է գնահատել։ Նա նաև նշել է, որ Բաքուն «շարունակում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով տրանսպորտային միջանցքների ստեղծման հետ կապված գործունեությունը»՝ ընդգծելով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և կարողությունների հետագա ընդլայնման ոլորտում իրականացվող աշխատանքների կարևորությունը։