Ուրբաթ օրը Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի ներկայությամբ սկսվել են Արաքս գետի վրա Աղբանդ կամրջի կառուցման բետոնապատման աշխատանքները, տեղեկացել է Tasnim-ը։
Աղբանդ կամուրջը կկառուցվի Արաքս գետի վրա՝ որպես անցումային օղակ Իրանի, Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ, տեղեկացրել են իրանական ԶԼՄ-ները։
Բազրփաշը Ադրբեջանում, Աղբանդի կամրջի բացման արարողության ժամանակ ասել է. «Պլանների համաձայն՝ այս կամուրջը կկառուցվի եւ շահագործման կհանձնվի մեկ տարի հետո»։
Երկու երկրների միջեւ կստորագրվի նաեւ փոխըմբռնման հուշագիր գետի վրա երկաթուղային կամրջի կառուցման վերաբերյալ։
Բազրփաշի խոսքով, որը նաեւ Իրանա-ադրբեջանական տնտեսական համատեղ հանձնաժողովի համանախագահն է, ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա երկիր մտնող տրանսպորտային միջոցների ծավալը կկրկնապատկվի եւ կհասնի օրական 2 հազարի՝ Աստարա, Բելիսավար եի Փոլդաշտ տերմինալների մաքսային ենթակառուցվածքի ընդլայնումից հետո։
Արարողության ժամանակ երկու համանախագահները նշել են ավտոճանապարհային կամրջի եւ սահմանային-մաքսային ենթակառուցվածքի կարեւորությունն ու դրանց դերը երկու երկրների միջեւ տարանցման ընդլայնման եւ Նախիջեւան մեկնելը դյուրինացնելու հարցում։





























