Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել ու հաստատվել են «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթները: Այս մասին NEWS.am-ին հայտնել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Այլընտրանքային սակագնային փաթեթներն իրենց մեջ ներառում են ամսական բաժանորդային վարձը, տեղական, միջքաղաքային եւ բջջային զանգերը:
«ԱրմենՏելի» առաջարկած այլընտրանքային սակագնային փաթեթները նախատեսված են այն բաժանորդների համար, որոնք հիմնականում օգտվում են միջազգային եւ դեպի բջջային ցանց կատարվող զանգերից:
Այլընտրանքային սակագնային փաթեթները կարող են կիրառվել միայն բաժանորդի ցանկությամբ, նրա գրավոր հայտարարության հիման վրա: Դրանք կսկսեն կիրառվել 2012-ի հունվարի 1-ից, գործող սակագներին զուգահեռ:



























