Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 7-ին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ալիեւը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել նրան նոր հաջողություններ պետական գործունեության ոլորտում եւ ամուր առողջություն։

«Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահին շնորհակալություն է հայտնել ուշադրության եւ շնորհավորանքի համար։

Պետությունների ղեկավարները ընդգծել են տարբեր ոլորտներում բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը մեր երկրների միջեւ, քննարկել համագործակցության հեռանկարները եւ նոր շփումների հետ կապված հարցերը»,- նշվել է հաղորդագրությունում։