Արտասահմանյան շատ ներդրողների կողմից Հայաստանն ընկալվում է որպես բարձր կոռուպցիոն միջավայր ունեցեղ երկիր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր` հոկտեմբերի 19-ին նման հայտարարություն արեց Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ Կուրտ Բայերը: Նա ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակության կազմում Հայաստան է եկել ներդրումների 2012-15 թ.թ. ռազմավարությունը քննարկելու նպատակով:

Կ. Բայերն ասաց, որ մարդիկ չեն կարողանում դատական պաշտպանություն գտնել, թեեւ տնտեսական իրավունքները ոտնահարվում են: Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, ըստ Կ. Բայերի, որոշ քայլեր արվում են, սակայն դեռ անելիքներ շատ կան:

Կ. Բայերը նշեց նաեւ, որ Հայաստանի տնտեսությունում դեռ պահպանվում են կառուցվածքային անհարթությունները, թեեւ ֆինանսական սեկտորը նույնիսկ ճգնաժամի տարիներին պահպանել է իր կայունությունը: