Արցախից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել երեխաներ, 31 ծնունդ է գրանցվել Հայաստանում, որից 11-ը Երևանում, իսկ 20-ը մարզերում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Երեխաներ ծնվել են հետեւյալ մարզերում՝
- Գեղարքունիքում 1,
- Շիրակում 2,
- Արարատում 3,
- Լոռիում 1,
- Կոտայքում 4,
- Արմավիրում 3,
- Տավուշում 1,
- Սյունիքում 5։





























