Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ «Ֆաթեհին» (նվաճողներ) ստորաբաժանումը Nabi Akram 2 զորավարժություն է անցկացրել, հայտնում է Mehr-ը։
Հատուկ նշանակության ուժերի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ «Պաղեստինում դիմադրության խմբերը հսկայական նվաճումներ են գրանցել օկուպացված հողերում»։
Զորավարժությունների ընթացքում տարբեր քաղաքային միջավայրերում իրականացվել են պաշտպանական, անվտանգության և հակաահաբեկչական գործողություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել «Ֆաթեհին» գումարտակների մարտունակությունը։
Պաշտպանության և անվտանգության առաքելությունների իրականացումը տարբեր աշխարհագրական վայրերում և եղանակային տարբեր պայմաններում «Ֆաթեհին» ստորաբաժանման առանձնահատկություններից մեկն է, հավելել է խոսնակը։





























