Medikforum.ru-ը հրապարակել է մրսածությունից եւ գրիպից բուժվելու մասին 5 գլխավոր առասպելները:
Դրանք են.
1.Ջերմության դեպքում պե՞տք է նստել վերմակի տակ եւ քրտնել:
Ինչպես պատմում է բարձր որակավորում ունեցող բժիշկ Անատոլի Սմիրնիտսկին, ծածկվելով տաք վերմակով, մենք արհեստականորեն բարձ ենք պահում արտաքին ջերմաստիճանը, ինչը խախտում է մեր սեփական ջերմակարգավորումը:
2. Պե՞տք է արդյոք բորբոքված օրգանը լավ տաքացնել:
Հայտնի ժողովրդական միջոցը, թե ցավող տեղին պետք է տաքացված աղ կամ խաշած տաք ձու դնել, կարող է լուրջ վնաս հասնել:
3. Պարտադի՞ր է արդյոք անկողնային ռեժիմը
Հազացող եւ փռշտացող մարդուն բոլորովին պարտադիր չէ «գամել» մահճակալին: Խնդիրն այն է, որ երկար պառկելու դեպքում նվազում է բրոնխների եւ թոքերի օդափոխությունը եւ դրանցում սկսվում են ի հայտ գալ լճացման երեւույթներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարակին յուրահատուկ է վերեւից ներքեւ «իջնելը», ապա թոքաբորք համ բրոնխիտ ձեռք բերելու ռիսկն ավելի մեծ է նրանց մոտ, ովքեր գրիպն անցկացնում են անկողնուց դուրս չգալով:
4. Պե՞տք է արդյոք գրիպով հիվանդին լավ կերակրել
Նայած ինչով: Նավազագույնի պետք է հասցնել յուղալի կերակուրները: Փոխարենը պետք է տալ մթերքներ, որոնք արագ են մարսվում` մրգեր, հատկապես ցիտրուսային, թարմ եւ տապակած բանջարեղեն, ձուկ, հյութեր:
5. Մալինայով թեյ եւ ամեն ինչ կանցնի՞
Մալինան իսկապես որոշ չափով սալիցիլաթթու է պարունակում: Սակայն մալինան հակացուցված է սրտի հվանդությունների դեպքում, կարող է առաջացնել առիթմիա, ինչպես նաեւ նվազեցնում է երիկամների աշխատանքը:




























