Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 106–ը ծանր վիճակում են, 11–ը` ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին,  ՀՀ կառավարությունում մամուլիս ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նա նաեւ հայտնել է, որ երկուշաբթի օրվանից կշարունակվի 100- հազարական դրամների փոխանցումը: 

Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների 40 տոկոսը արդեն տեղավորվել է դպրոցներում: