Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Վրաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին Ադրբեջանի և Վրաստանի պետական ​​դրոշները, Ալիևի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ադրբեջանի նախագահին դիմավորել են Վրաստանի փոխվարչապետ, տնտեսական և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և պաշտոնատար այլ անձինք։