Այսօր` հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում Մասիս քաղաքից մոտ 7 կմ հարավ տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Արտաշատում, Մասիսում:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնում է, որ տվյալները ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: