Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող հանքավայրում տեղ ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 13 մարդ, հաղորդում է «Սինգուա» գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել Չունցին քաղաքում, այդ պահին գետնի տակ է գտնվել 16 մարդ, որոնցից 3-ին հաջողվել է փրկվել:
Ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, ում մեղքով կարող էր տեղի ունենալ պայթյունը:
Երկու շաբաթ առաջ, Չինաստանում, վթարի հետեւանքով անհայտ կորել էր 15 մարդ, հաղորդում է Gazeta.ru-ն:


























