Ադրբեջանի Լենքորանի շրջանում վազող կայծակը «ներխուժել» է տուն:
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, առավոտյան արթնանալով, տան բնակիչները ապշել են: Կայծակի հարվածն անցել է նրանց խոհանոցով, այրվել են բոլոր առարկաները, իսկ առաստաղի, պատերի ու հատակի վրա ամբողջությամբ ճեղքեր են գոյացել:
Տեղի ունեցածի մասին հայտնել են Ադրբեջանի ԱԻՆ շրջանային կենտրոն:


























