Եթե Ռուսաստանին չընդունեն Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, նա կդիմանա: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 19-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` իր կողմնակիցների հասարակական կոմիտեի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք իհարկե, դրան պատրաստ ենք, բայց եթե մեզ ասեն, որ մենք ինչ-որ պատճառներով պատրաստ չենք, մենք դրան կդիմանանք»,- ասել է նա:

Մեդվեդեւը ԱՀԿ-ին անդամակցելու խնդրին անդրադարձել է, երբ Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը հայտնել է, որ մոտակա 3-5 տարում հայրենի գյուղացիությունը կարող է ինքնուրույն ապահովել ռուսական ներքին շուկան եւ կոչ է արել նախաֆագին չկորցնել ռուսական գյուղատնտեսության ներուժը ԱՀԿ-ին անդամակցելու գործընթացում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցելու գործընթացը ձգվում է արդեն 18 տարի: ՌԴ անդամակցությանը դեմ է հանդես գալիս Վրաստանը, որը մի շարք պայմաններ է առաջ քաշում: