Միջազհային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը նշել է այն երկրներին, որոնք «արաբական գարնան» նախաշեմին զենք են վաճառել Մերձավոր Արեւելքին, որը արդյունքում «կարող էր օգտագործվել որպես գործիք` մարդու իրավունքների լուրջ խախտումների գործում»: Այդ երկրների ցուցակն Amnesty International-ը հրապարակել է իր զեկույցում:

Զեկույցի համաձայն, Ռուսաստանը նույնպես համագործակցել է մերձավորարեւելյան ռեժիմների հետ:

Բացի այդ, զենք են վաճառել նաեւ Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Չեխիան: Բոլոր այդ երկրները զենք են մատակարարել Բահրեյնին, Եգիպտոսին, Եմենին, Լիբիային եւ Սիրիային:

Միաժամանակ, կազմակերպությունը խոստովանում է, որ մատակարար-երկրները «արաբական գարնան» սկսվելուց հետո կրճատել են զենքի վաճառքի ծավալները, սակայն, այդուհանդերձ, «չարն իրականացել է», հաղորդում է «Ինտերֆաքսը»: