Իրանում ոստիկանության հրամանատարը, ով մեղադրվում է պետական ունեցվածքի յուրացման եւ անբարոյականության մեջ,  դատապարտվել է մտրակի 149 հարվածի, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով «Իրան» թերթը:

Դատարանը որոշել է նաեւ երեք տարով զրկել հրամանատարին ոստիկանությունում ծառայելու իրավունքից: Նրա անունը չի հաղորդվում, սակայն, ինչպես գրում է թերթը, նա նաեւ տուգանվել է:

Թեեւ մեղադրյան ոստիկանը բազմաթիվ վերաքննիչ բողոքներով է հանդես եկել, սակայն երկրի գերագույն դատարանն, ի վերջո, ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: