Շվեյցարիայում բնակվող մեծահասակները համարվում են աշխարհի ամենահարուստները: Այդ երկրի բնակիչները միջինը ունեն  540  հազ. դոլարի եկամուտ:

Սա աշխարհի միակ պետությունն է, որտեղ տարիքով մարդը միջինն ունի կես միլիոնից ավելի եկամուտ:  Դոլարով ակտիվների ցուցանիշն ավելացել է`  պայմանավորված նաեւ շվեյցարական ֆրանկի ամրապնդմամբ:

Շվեյցարացիներին հաջորդում են ավստրիացիները: Միջինը նրանց հարստությունը կազմում  է 396 հազ. դոլար:  Նորվեգացիները զբաղեցնում են երրորդ հորիզոնականը`  356 հազ. դոլարով:

Աշխարհում, ըստ փորձագետների,  29,7 մլն մարդ  ունի մեկ մլն դոլարը գերազանցող կարողություն: