Ուղիղ 55 տարի առաջ` 1956թ. հոկտեմբերին Խորհրդային Միությունը Ճապոնիայի հետ համատեղ հռչակագիր ստորագրեց Կուրիլյան կղզիների վերաբերյալ: Փաստաթղթով թույլատրվում էր այդ կղզիների մի մասի հանձնումը ճապոնացիներին խաղաղ համաձայնագրի  ստորագրումից հետո: Արդյունքում համաձայնագիրը մինչ օրս ստորագրված չէ, Տոկիոն  էլ պահանջում է ոչ թե երկու, այլ չորս կղզի: Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ տարածքային վեճն ամենադրամատիկը չէ: «Արգումենտի ի ֆակտին»-ը որոշել է ընթերցողներին հիշեցնել տարածքների համար տասնյակ այլ ժամանակակից վեճերի մասին:

Ամենաթեժ հակամարտություն է ճանաչվել ղարաբաղյան հակամարտությունը: «1992-1994թթ. Լեռնային Ղարաբաղի համար  արյունալի պատերազմի արդյունքում, որոշ տվյալներով, մոտ 40 հազ. մարդ է զոհվել»,- գրել է պարբերականը:

Ամենասառցե հակամարտություն է համարվել Արկտիկական շելֆը.  «Հյուսիսային երկրները Արկտիկական ծովերի հատակին  իզուր չէ, որ փորձում են  նշաձողեր դնել. այնտեղ հայտնաբերվել են նավթի եւ գազի հսկայական պաշարներ»:  Ամենաշատ տարածքը  Ռուսաստանին է հաջողվել «նշել»: 

Ամենաբարձրալեռնային հակամարտությունը կապված է Հիմալայների Ջամու շրջանի ու Կաշմիրի հետ, որոնց համար պայքարում են Պակիստանն ու Չինաստանը: Ամենաժայռոտ համակարտությունը Տոկտո կղզու շուրջ վեճն է` Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի միջեւ:

Ամենաանմարդաբնակ հակամարտությունը համարվում է Արեւելաչինկան ծովում Սենկակու արխիպելագի համար Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ պայքարը: Ամենահեռավորը Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի վեճն է համարվում` Ֆոլկլենդի կղզիների համար, որոնք  Հարավային Ամերիկայի ափից 483 կմ հեռավորության վրա են:

Ամենալկտի հակամարտությունը համարվել է Գայանայի եւ Վենեսուելայի միջեւ Էսեկիբո գետի մոտ գտնվող տարածքի նկատմամբ վեճը: «Վենեսուելան այդ տարածքների նկատմամբ իր  հավականությունների մասին հայտարարել է դեռ 19-րդ դարի վերջին, երբ այնտեղ հայտնաբերվել էին ոսկու եւ ադամանդի պաշարներ»,-գրել է պարբերականը:

Ամենա «ականջավոր»  հակամարտությունը Ռուսաստանի եւ Լատվիայի միջեւ Պսկովի մարզի Պիտալովսկի շրջանի նկատմամբ վեճն է: Ամենաառողջարանային կոնֆլիկտը Կիպրոսի եւ Թուրքիայի պայքարն է հանուն Հուսիսային Կիպրոսի, իսկ ահա ամենսրբազան հակամարտությունը Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության միջեւ վեճն է հանուն Արեւելյան Երուսաղեմի: