Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Ուկրաինայում օղու եւ թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությոնը նվազել է 22,5%-ով եւ կազմել 23 մլն դեկալիտր: Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայությունը: Կրճատվել են նաեւ դրանց արտահանման տեմպերը. եթե 2010թ. արտահանումը կազմել էր 197,9 մլն դոլար, ապա 2011թ. հունվար-օգոստոսին` միայն 95,6 մլն դոլար: Հիշեցնենք, որ «ալկոհոլային խմիչքներ եւ քացախ» խմբում Ուկրաինան Հայաստանի համար երկրորդ երկիրն է` Ռուսաստանից հետո (2010 թ. ապահովել է տվյալ խմբի ներմուծված ապրանքների ծավալի 21%-ը):
Արեւածաղկի ձեթի արտադրության ծավալները 2011թ. 9 ամսվա կտրվածքով գրեթե մնացել են 2010թ. մակարդակին (+3,4%): Այս խմբում Հայաստանի համար Ուկրաինան խոշոր ներմուծող երկիր է համարվում(2010թ` 35,6%):
Ինչ վերաբերում է սեւ մետաղների գլանվածքին, որի ներմուծման ծավալում Ուկրաինայի մասնաբաժինը 54% է, ապա 2011թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտադրության ծավալներն աճել են 15,5%-ով:




























