Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Կարասուկ քաղաքում, 5 դեռահասներ փորձել են ինքնասպան լինել, որպեսզի իրենց զոհ մատուցեն «հովանավորյալին»: Ինչպես հաղորդում է Lifenews.ru-ն, երեխաներին փրկել չի հաջողվել:
Տեղի եկեղեցու ուղղափառ հոգեւորական հայր Ռոմանն ասել է, որ դեռահասներից մեկն իրեն պատմել է, որ ամեն երեկո քաղաքի շինություններից մեկում հավաքվում են սեւ խալաթներով երիտասարդներ: «Հանուն ավելի լավ կյանքի» կարգախոսով, երեիտասարդները հոգեբանական ազդեցություն ունեցող երաժշտություն են լսել:
Մահացածներից երեքը մի քանի օր տարբերությամբ կախվել են: Նրանցից առաջինի` Ալեքսանդրի մահից հետո, երկրորդը` Ռոման Նովակը ամեն տեղ կրկնել է, որ ինքը եւս մետք է մահանա:
Իր ինքնասպանության մասին փորձել է պատմել նաեւ Ալեքսանդրը: Նա իր ընկերներին ու ծանոթներին SMS-ներ է ուղարկել, որտեղ նշել է, որ ինքնասպան է ուզում լինել: «Ես վստահ եմ, որ նա սպասում էր իր ընկերների արձագանքին, որ նրանք իրեն կկանգնեցնեն: Նա նույիսկ ինձ է հրաժեշտի նամակ գրել, բայց չի համարձակվել ուղարկել: Ես այն գտել եմ իր հեռախոսի մեջ` «Հաջողություն, մայիկ»:
Ինձ անընդհատ մտահոգում էր, որ Սաշան միայն սեւ հագուստ էր կրում: Երեկոները նա ինչ-որ տեղ էր գնում: Նույնիսկ մահվան նախօրեին, ընտանեկան ջերմ ընթրիքից հետո, նա պատրաստվում էր տեղ գնալ: Ես փորձեցի նրան հետ համոզել, բայց նա ասաց. «Մամ, ես պարզապես ուզում եմ զբոսնել»:
























