Veon հոլդինգն ավարտեց իր ելքը ռուսական բիզնեսից։ Այն վաճառել է «ВымпелКом»-ը (կառավարում է Beeline ապրանքանիշը):
Բիզնեսը վաճառվել է տեղի բարձրագույն ղեկավարությանը` գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տորբախովի գլխավորությամբ: Ինչպես հայտնել է RT-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը, գործարքը չի նախատեսում հետգնման որևէ պայմանագիր։
Նախկինում օտարերկրյա ներդրումների հարցերով կառավարական հանձնաժողովը հավանություն էր տվել «ՎիմպելԿոմ»-ի վաճառքին ռուսական ղեկավարությանը` մայր ընկերության թողարկած պարտատոմսերի առնվազն 90 տոկոսը հետգնելու պայմանով` հօգուտ Ռուսաստանի ներդրողների:





























