«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ հոկտեմբերի 9-ին հուղարկավորել են 20 օր առաջ Արցախում զոհված եղբայրներին:
Նրանցից կրտսերի՝ Արսեն Ստեփանյանի ընկերուհին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ շատ մոտ են եղել, համարյա ամեն օր Արսեն զանգում էր իրեն. «Իր Մարտակերտն իր համար ամեն ինչ էր: Ինքը պայմանագրային էր, ասում էր՝ իմաստ չունի տանը նստել, ավելի լավ է ես իմ Արցախի հողը պահեմ: Ասում էր՝ մեկ է, մեռնելու ենք, ավելի լավ է ես դիրքերում լինեմ: Էդպես էլ չկարողացա համոզել, որ իջնի ու գա: Որ հացի հերթի էր գնում, զանգում էր, ես սկսում էի լացել, ասում էր՝ մի լացիր, էն մարդիկ, ովքեր սրա մեղավորն են, իրենք չեն լացում, դու ես լացո՞ւմ: Միշտ ասում էր՝ լավ կլինի, ասում էր՝ դեռ քեզ տանելու եմ Արցախ եկեղեցի: Ամսի 19-ի առավոտյան վերջին անգամ ինձ գրել է ու էլ կապ չի եղել»,-ասաց նա:
«ՀՅունիսի 15-ին զանգեց, զրուցում էինք, արդեն պոստերում էր: Ասաց՝ մի առաջարկություն անեմ՝ կընդունե՞ս, որ առաջարկեմ ամուսնանալ ինձ հետ, կամուսնանա՞ս: Ես կատակի տվեցի, հետո ասացի՝ ընդունում եմ, մենակ թող ամեն ինչ լավ լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:











