Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարը դատապարտել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների արդի ասպեկտները, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ռուսական կողմից ուրվագծվում են սկզբունքային մոտեցումներ՝ կապված ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների որոնման միջազգային նախաձեռնությունների հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։




























