ՄԱԿ Փախստականների գործերով գլխավոր հանձնակատարի վարչությունը (ՓԳՀՎ) կազմակերպության այլ գործակալությունների եւ գործընկերների հետ միասին դիմել է խնդրանքով՝ 97 մլն դոլար տրամադրել Արցախից փախստականների շտապ հումանիտար օգնության համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը։
Հանգստյան օրերին մեկնարկել է Հայաստան եկածների հետ կապված արտակարգ դրության արձագանքման պլանը։ Այն ներառում է օգնության ցուցաբերում վեց ամսվա ընթացքում՝ մինչեւ 2024թ. մարտի վերջ։ Համատեղ պլանն ուղղված է 231 000 մարդկանց օգնությանը, ներառյալ 136 000 փախստականները եւ տեղի 95 000 ընդունող հանրույթը։ Պլանը նկատի է առել մոտալուտ ձմեռը։
Նա նշել է, որ ՄԱԿ ՓԳՀՎ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստան է եկել երկու բեռնատար հումանիտար օգնությամբ՝ առաջին անհրաժեշտության իրերով. ծածկոցներ, ծալովի մահճակալներ եւ ներքնակներ, հիգիենայի պարագաներ, արեւային լապտերներ եւ խոհանոցի պարագաներ։





























