Այժմ Բրյուսելը, մտահոգվելով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին ապակայունություն մտցնելով Հարավային Կովկասում։ Այս մասին նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «ՄԱԿ Կանոնադրության սկզբունքների պահպանումը՝ իրենց ամբողջությամբ եւ փոխկապվածությամբ, միջազգային խաղաղության եւ կայունության գրավականն է» հոդվածում։

«Հիմա, երբ Երեւանի եւ Բաքվի ղեկավարները միմյանց միջեւ կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, վստահության կարգավորման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորակազմը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- նշել է նա։