Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով նոյեմբերի 6-ից 7-ը Երեւան կայցելի Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Մոհամադ Նաջարը:
Այդ մասին հաղորդում է Իրանի IRNA պաշտոնական գործակալությունը:
Իրանի ՆԳՆ ղեկավարը Հայաստան կայցելի պատասխան այցով` Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրավերով:




























