Լրացուցիչ տեխնիկական փորձարկումների նպատակով Իրանն անջատել է Բուշերի ատոմակայանը, որը գործարկվել էր սեպտեմբերի սկսզբին, հաղորդում է Tehran Times-ը:
Սեպտեմբերի 12-ին Իրանի էնէրգետիկ ցանցին միացված ատոմակայանն աշխատում էր 50 տոկոս հզորությամբ:
Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ ատոմակայանը շուտով կվերագործարկվի, իսկ նոյեմբերի կաշխատի ամբողջ հզորությամբ:
Fox News-ը նշում է, որ ատոմակայանի անջատումը կարող է կապված լինել նոր համակարգչային վիրուսի սպառնալիքի հետ:



























