Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունն անհրաժեշտ է հակամարտության լուծման համար։ Այս մասին նշվել է ԱՄՆ դեսպանության X-ի միկրոբլոգի հաղորդագրությունում։
«Երեկ Բաքվում գտնվելով՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի ԱՄՆ աջակցությունը կողմերին Հարավային Կովկասում ամուր եւ արժանապատիվ խաղաղության հասնելու գործում։ Երկխոսությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության լուծման համար»,- նշվել է հաղորդագրությունում։





























