ՄԱԿ-ն Իրանի իշխանություններին մեղադրել է երկրում մահապատիժների թվի աճի եւ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների մեջ:

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ այս տարի Իրանում պաշտոնապես իրականացվել է 200 մահապատիժ:

Բացի այդ, Իրանի իշխանությունները դատական հետապնդման են ենթարկում ընդդիմության, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, հաղորդում է BBC-ն: