Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդին։
«Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Շեշտը դրվել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության ապահովմանն ու ամրապնդմանը վերաբերող թեմաների վրա»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հայտնել էր, որ Պատրուշևը մեկնել է Բաքու՝ անվտանգության հարցերի շուրջ ռուս-ադրբեջանական խորհրդատվություններ անցկացնելու համար։




























