«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության «Մեգա Best» 512կբ/վ թողունակությամբ նոր անսահմանափակ սակագնային փաթեթի ներդրման մասին: Վերը նշված անսահմանափակ սակագնային փաթեթի ամսավճարը կազմում է 3000 դրամ: Ֆիզիկական եւ իրավաբանական անձիք, կնքելով համապատասխան պայմանագիր, կստանան անվճար ADSL-մոդեմ եւ ծառայությունից առաջին ամիսն անվճար օգտվելու հնարավորություն:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մեգա Best» անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները, եթե վերջիններիս մոտ ավարտվել է գործող պայմանագրով նախատեսված պայմանագիրը չխզելու ժամկետը: Պայմանագրի գործողության ողջ ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա» սակագնային փաթեթ: Պայմանագրի կնքմանը հաջորդող 18 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա Best» սակագնային փաթեթի եւ Hi-Line 512 սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ մոդեմի արժեքը:




























