Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նախարարն այցելել է մարզում տեղակայված հումանիտար կայան, հետաքրքրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուրավոր մեր հայրենակիցների կարիքներով, ծանոթացել բուժօգնության տրամադրման գործընթացին:

Անահիտ Ավանեսյանին ներկայացրել են նրանց` առողջության առաջնային պահպանման օղակում հավաքագրման գործընթացը: Մինչ այս պահը Գեղարքունիքի բուժհաստատություններում հաշվառվել է մարզում հաստատված մեր հայրենակիցների շուրջ 50 տոկոսը: