Սաուդյան Արաբիան «առավելագույն ջանքեր կգործադրի», որպեսզի կանխի հակամարտության թեժացումն Իսրայելում եւ Գազայի հատվածում, ասել է թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում, տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի մամուլի SPA պետական գործակալությունը։
«Թագաժառանգն ընդգծել է, որ թագավորությունն առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի կանգնեցնի շարունակվող էսկալացիան, եւ նա թագավորության անհամաձայնությունն է հայտնել քաղաքացիական բնակչության դեմ հարձակման եւ անմեղ մարդմանց զոհվելու ցանկացած ձեւի հարցում»,- նշվել է հաղորդագրությունում։
Արքայազնը նաեւ մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի հետ կապված։
Ռայիսիի եւ բին Սալմանի ավելի վաղ տեղի ունեցած առաջին զրույցի մասին տեղեկացրել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերի գծով ղեկավարի տեղակալ Մոհամադ Ջամշիդին։
«Առաջին հեռախոսազրույցում կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է վերջ դնել Պաղեստինի դեմ ռազմական հանցագործություններին։ Ընդգծվել է իսլամական միասնությունը, զրուցակիցները նշել են, որ վարչակարգի հանցագործությունները եւ ԱՄՆ կանաչ լույսը կհանգեցնեն կործանարար անկայունության վարչակարգի եւ նրա կողմնակիցների համար»,- նշվել է X-ի միկրոբլոգի հաղորդագրությունում։





























