Իրանի նախագահ Իբրահիմ Ռայսին մուսուլմանական երկրների համախմբման եւ Պաղեստինին աջակցելու կոչ է արել։

Սիրիացի գործընկերոջ՝ Բաշար ալ-Ասադի հետ զրույցում մուսուլմանական եւ արաբական երկրների միջեւ համագործակցության կոչ է արվել՝ աջակցելու համար պաղեստինցի ազգին։

Դատապարտելով Իսրայելի հանցագործությունները Պաղեստինի դեմ՝ Ռայիսին հայտարարել է, որ «սիոնիստները պաշարել են Գազան, իսկ մարդու իրավունքների կեղծ պաշտպանները երկակի չափորոշիչներ են կիրառում։ «Այսօր իսլամական եւ արաբական բոլոր երկրները պետք է հասնեն լուրջ մերձեցման եւ համագործակցության սիոնիստական վարչակարգի հանցագործություններին վերջ տալու համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կփորձի հասնել համակարգման որքան հնարավոր է շտապ՝ կապվելով իսլամական երկրների ղեկավարների հետ»,- ասել է Իրանի նախագահը։

«Տարածաշրջանում ոչինչ չի կարող տեղի ունենալ՝ առանց պաղեստինցիների իրավունքների հաշվառման»,- շարունակել է նա։

Ասադն իր հերթին կոչ է արել արագացնել կոնսենսուսի հասնելու գործընթացը, քանի որ առաջընթացի բացակայությունն այս հարցում «սիոնիստական վարչակարգին կդրդի նոր հանցագործություններ կատարել Գազայի ճնշված ժողովրդի եւ պաղեստինցիերի դեմ»։