Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների քարտային հաշիվներին փոխանցվել է 52 600 մարդու վճարումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին 100 հազարական դրամ աջակցություն տրամացրելու ծրագրին: 

«Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ամփոփում ենք ցուցանիշները, բոլոր լրացուցիչ տվյալները նույնականացնում ենք եւ շաբաթվա վերջի դրությամբ կատարում ենք հերթա փոխանցումը: Արդեն 52 600-ին այս շաբաթվա ավարտին կգումարվեն եւս 13 500-ը: Անչափահասների համար այդ 100 հազարական դրամներն ստանալու համար արդեն ընդունել ենք 23 300 դիմում, որից 15 200-ը մշակված են, մնացածը մշակման ընթացքում են: Արդեն իկ մշակված 15 200-ից 1800-ի վճարչումները վղը կներառենք այն 13 500-ի մեջ, որոնք կիրականացվեն: 

Եկող շաբաթվա ընթացքում մենք երեխաներին վերաբերող տվյալների գերակշիռ մասը արդեն ամփոփած կլինենք: Այսինքն եկող շաբաթվա վերջին մենք մոտ կլինեն 85-90 հազար թվին, իսկ մնացածը կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ նոր քարտային հաշիվներ կբացեն եւ դիմումներ կներկայացնեն»,-ասաց փոխնախարարը: 

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղվա դրությամբ վճարած կլինեն մոտ 66 հազար մարդու, որոնց մի մասը՝ երեխաներ:

Նա հարց ուղղեց. ««Ի՞նչն է պատճառը, որ մենք փաստորեն 34 հազար մարդիկ ակտիվ չեն քարտային հաշիվներ ունենալու առումով»:

Փոխվարչապետը պատասխանեց, որ մեծ մասն արդեն դիմումներ ներկայացրել են, դրանցից 22 հազարը երեխաների դիմումներն են, որոնք մշակման ընթացքում են, եւս մոտ 7 հազար երեխաների վերաբերյալ դիմումներ կշարունակեն ստանալ. «Ստացվում է, որ մոտ 14 հազար մարդ քարտային հաշիվներ բացելու գործընթացը չեն ավարտել»: