«Ռուսական էներգետիկայի շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազով Փարվիզ Օգտայ Օգլիի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել են նավթի և գազի, էլեկտրաէներգիայի և միջուկային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Նովակը, հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Բանակցությունների օրակարգում է Տիխորեցկ-Բաքու նավթամուղի ընդլայնման հնարավորությունը՝ Ադրբեջան ռուսական նավթի ռեվերս մատակարարումների համար, ինչպես նաև ռուսական և ադրբեջանական ընկերությունների միջև տեխնոլոգիական համագործակցության կառուցման հեռանկարները` ներմուծման փոխարինման քաղաքականության շրջանակներում։





























