Ես շատ գոհ եմ, որ դուք Ղրղզստան կատարած պետական ​​այցի ընթացքում հանդիպման համար ժամանակ գտաք։ Իրականում հարցերը շատ են։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է РИА Новости-ն։

Նա նշել է, որ նրանք և պատվիրակությունների իրենց գործընկերները կքննարկեն երկկողմ օրակարգը։

«Առավել ևս, խոսելու բան ունենք։ Այս տարվա արդյունքները տպավորիչ են՝ և՛ ապրանքաշրջանառության, և՛ արդյունաբերական համագործակցության, տրանսպորտի ոլորտում համագործակցության առումով բազմաթիվ նոր նախագծեր կան»,- հավելել է Ալիևը։