ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Լեւան Ճագարյանին նշանակել է Իրանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան` Ալեքսանդր Սադովնիկովի փոխարեն: Նախագահի հրամանագիրը տեղադրվել է դաշնության իրավական ակտերի բանկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախկինում Ճագարյանը զբաղեցնում էր Տաջիկստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմագրի պաշտոնը:

2006թ. օգոստոսի 12-ին ՌԴ նախագահի հրամանագրով  Ճագարյանին շնորհվել էր Արտակարգ եւ լիազոր դեսպանորդի երկրորդ դասային աստիճան:

Սադովնիկովը եղել է Իրանում Ռուսաստանի դեսպան 6 տարուց ավելի. Պաշտոնին նշանակվել էր 2005թ. մայիսին: